Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչու քիչ գումար հավաքվեց Համահայկական Հիմնադրամում (տեսանյութ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-հեռուստամարաթոնին մասնակցած քաղաքացիների թիվը շուրջ երեք անգամով գերազանցել է 2017թ. ցուցանիշը:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«2017թ. մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019թ. մասնակցել է 9644 քաղաքացի: Այսինքն՝ մասնակցած քաղաքացիների թիվը 3 անգամ ավել է: Մեզ պետք է ոչ թե 22 հայ, որ հիմնադրամին կտա մի քանի մլն դոլար, այլ պետք է մի քանի մլն հայ, որ ամեն ամիս հիմնադրամին կնվիրաբերի 22 դոլար»,- նշեց վարչապետը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-եռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: