Բացել լրահոսը Փակել լրահոսը
Logo, Pan
A A
Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն  քննարկում է խաղերին ՌԴ-ից նոր քաղաքների մասնակցության հեռանկարները

Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերում համահայկական խաղերին թե՛ մասնակցության , թե՛ կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու առումով:

Այս տարի անցկացված Համահայկական ամառային 7-րդ խաղերին, նախորդ տարիների համեմատ, Ռուսաստանի Դաշնությունից մասնակցել է ռեկորդային թվով՝ շուրջ 14 քաղաք: Ներկայումս, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում հանդիպումների ընթացքում քննարկում է Համահայկական խաղերին նոր քաղաքների մասնակցության հեռանկարները:

Այս շրջանակում՝ օրերս տեղի է ունեցել ՀԽՀԿ  նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնության Մեծ Նովգորոդ քաղաք:

Այցի արդյունքում ՝ հայազգի գործարար Հովհաննես Մխիթարյանը լիազորություն է ստացել  համակարգելու կոմիտեի աշխատանքները Մեծ Նովգորոդ քաղաքում, այն հեռանկարով, որ շուրջ 22 հազար հայերով բնակեցված Ռուսաստանի հին մայրաքաղաքը համահայկական հաջորդ խաղերին կհամալրի համաշխարհային կոմիտեի մեծ ընտանիքը:  

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ