Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանները ուժով բացեցին Վազգեն Սարգսյան փողոցը (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անող երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Ոստիկանների պարբերաբար զգուշացումներից հետո երիտասարդները չբացեցին ճանապարհը։ Նշեցին, որ իրենց օրակարգում մեկ հարց է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։

Երիտասարդները պահանջում էին նաև ազատ արձակել ավելի վաղ բերման ենթարկված իրենց ընկերներին, որոնցից մի քանիսի անունները հայտնեցին լրագրողներին։

Նախարարության մոտ կենտրոնացած ոստիկանական խմբերը  ուժով բերման ենթարկեցին փողոցը փակած երիտասարդներին։

Նրանց մի մասին ոստիկանական մեքենաներով բերման ենթարկեցին, մյուս մասին դուրս բերեցին երթևեկելի հատվածից։

Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնեց, որ բերման ենթարկվեցին միայն նրանք, ովքեր փորձեցին վերադառնալ և կրկին փակել փողոցը։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդներից 24 անձ արդեն բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ գնահատական է տրվելու բոլորի գործողություններին։

Հիշեցնենք, որ այսօր նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները փորձեցին հանդիպել նրան, նախարարությունից հայտնեցին,  որ կարող են հերթագրվել օրենքով սահմանված կարգով, հետո հանդիպել նախարարին։ Երիդասարդները այս պայմանին չհամաձայնեցին և փորձեցին մուտք գործել նախարարության շենք, մինչդեռ հանդիպեցին ոստիկանության դիմադրության, ոստիկաններ և ցուցարների միջև բախում տեղի ունեցավ։ Ավելի ուշ, արդեն նախարարության մուտքի առջև արդեն նստացույց իրականցնող երիտասարդներին ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար, որից հետո չստանալով իրենց պահանջին համարժեք արձագանք, բերման ենթարկեցին որոշ ցուցարների, որից հետո միայն ակցիա անող երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողովը։