Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shirak
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Շիրակին», բայց դուրս մնաց փլեյ-օֆֆից (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում ավարտվեց աշնանային փուլը։

Ընթացիկ առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում 1։0 նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։ Միակ գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Հրայր Մկոյանը։

Այդ հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 14 միավոր, սակայն դուրս մնաց փլեյ-օֆֆից, քանի որ առաջին փուլի ավարտից երեք տուր առաջ արդեն 10 միավորով ետ է մնում 6-րդ տեղում գտնվող «Նոայից»։ «Շիրակը» չորրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և վաստակած 25 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Բարձրագույն խմբի առաջնությունում ընդմիջում կհայտարարվի։ Այն կվերսկսի 2020 թվականի փետրվարի 28-ին։