Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport ararat
A A
Սպորտ

«Նոան» 10 խաղացողով հաղթեց պոտենցիալ առաջատար «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի խաղում «Նոան» Երևանի «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Արարատին»։

Յուրաքանչյուր խաղակեսում խփած գոլերի հաշվին տանտերերը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարան առաջնության պոտենցիալ առաջատարի նկատմամբ։ Հարկ է նշել, որ «Նոան» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 71-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց թիմի կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և ամրապնդվեց 6-րդ անցումային տեղում։ Իսկ ահա «Արարատը», որը շանս ուներ շրջանցելու առաջատար «Լոռի ՖԱ»-ին, կրեց 4-րդ պարտությունը և վաստակած 27 միավորով մնաց 4-րդ տեղում։