Tata Steel India․ Լևոն Արոնյանը գրավեց վերջին տեղը, սակայն մտավ եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված Tata Steel Chess India Rapid & Blitz արագ և կայծակնային շախմատի մրցաշարում, որը Grand Chess Tour-ի փուլերից է:
Արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային շախմատի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակեց 13 միավոր և գրավեց վերջին՝ 10-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն իր անվան դիմաց գրանցեց 27 միավոր:
Լևոն Արոնյանը չնայած ձախողվեց Հնդկաստանում, սակայն Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերի ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը և մտավ եզրափակիչ փուլ, որը կկայանա Լոնդոնում, դեկտեմբերի 2-8-ը։ Անգլիայի մայրաքաղաքում մեր շախմատիստի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, չինացի Դին Լիժենը և ֆրանսիացի Մաքսին Վաշյե-Լագրավը: