Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Կարապետյան
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր չի ընդունել․ խոսնակ

Քաղաքապետարանը ոչ ոքից գաղտնի նվերներ չի ստացել, այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ նիստից առաջ արած հայտարարությանը։

«Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ընդունվել։ Ես դա հերքում եմ։ Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարոն Ալեքսանյանը կամ Երևանում գործունեություն ծավալող որևէ այլ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային տնտեսությանը, ինչ-որ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից։ Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրով միջազգայնորեն ընդունված, հայտնի և լայնորեն կիրառված պրակտիկա է, և քաղաքային գործող իշխանությունը ողջունում է դա»,- ասաց նա։

Հակոբ Կարապետյանը շեշտեց, որ քաղաքն այդ նվերի դիմաց որևէ պարտավորություն չունի, և որևէ արտոնություն բիզնեսին չի տրամադրում։

Անդրադառնալով «Լույս» խմբակցության պնդմանը, թե նվերները պետք է ավագանու որոշմամբ ընդունվեր՝ խոսնակն, որ ըստ ՏԻՄ օրենքի՝ ոչ բոլոր դեպքերում է, որ ավագանու որոշումը պարտադիր է։

Հակոբ Կարապետյանը նշեց՝ ձեռք բերված մեքենաների մեջ կան նաև նվիրատվություններ, սակայն չասաց, թե ում կողմից և քանի մեքենա․

«Հասկանալի է, որ կա նվիրատվություն, որի մասին մենք խոսել ենք, դրանք ոչ միայն աղբատարներներ են, այլ նաև շինտեխնիկա, ձնամաքրող տեխնիկա, որոշ դեպքերում՝ բնակմակերես և այլն»,- նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։