Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ հակամարտության լիցքաթափմանն ուղղված քայլերը պետք է լինեն փոխադարձ և ուղեկցվեն իրական երաշխիքներով։
Զելենսկին նշել է, որ շարունակելու է բանակցությունները եվրոպական առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ ամեն օր քննարկումներ են ընթանում հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի, ինչպես նաև մարտական ինքնաթիռների համար նախատեսված զինամթերքի մատակարարման շուրջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահի ժամանակն է՝ կոչ անելով Զելենսկիին դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։
Թրամփի հայտարարությունը հաջորդել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։ Դրա ընթացքում երկու երկրների առաջնորդները պայմանավորվածություն էին ձեռք բերել Ռուսաստանից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ։