Ձյան «խնդիրները»
Աջակցիր «Ա1+»-ինՆոր Տարվա առաջին ձյունն անցանելիության խնդիրներ է ստեղծել Գյումրու փողոցներում ու մայթերում: Հալվելով օրվա բարձր ջերմաստիճանից՝ գիշերվա ընթքացքում այն ամբողջ քաղաքում առաջացրել է մերկասառույց՝ դժվարացնելով երթեւեկությունը:
Փողոցների առավել բանուկ հատվածներում ձյունը վերածվել է հայելանման մերկասառույցի:
Քաղաքի առավել քիչ երթեւեկելի հատվածներում ձյունը դարձել է խորդուբորդ զանգված: Սա հատկապես դժվարություններ է ստեղծում տարեցների համար, ովքեր դժվարությամբ են քայլերը փոխում:
Վիճակն ավելի լավ չէ մայթերի վրա: Այստեղ էլ մերկասառույց է գոյացել շենքերի տանիքներից հոսող հալոցքաջրից: Ճիշտ է, որոշ փողոցներում ավազ է շաղ տրվել նաեւ մայթերի վրա, սակայն մյուս փողոցներում անցորդները ստիպված են լինում բանեցնել չմշկասահորդի կամ դահուկորդի հնարքներ՝ անվնաս տեղ հասնելու համար:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ