Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport aronyan 1
A A
Սպորտ

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանը վերջինն է կայծակնային շախմատում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel ChessIn dia Rapid & Blitz մրցաշարում այսօր կայացան կայծակնային շախմատի 1-9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 2 միավոր և այժմ զբաղեցնում է վերջին՝  10-րդ տեղը։ Լավագույն արդյունք ցույց տվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 6,5 միավոր։

Երկու մրցաշարերի հաշվարկով Լևոն Արոնյանը 11 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է ՄագնուսԿառլսենը, որն ունի 21,5 միավոր և արդեն հինգով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Հիկարու Նակամուրային։

Վաղը կկայանան կայծակնային շախմատի մրցաշարիերկրորդ շրջանի 9 տուրերը: