Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol 25.11.
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի առաջնություն․ «Փյունիկը» 8։2 հաշվով ջախջախեց «Երևան»-ին (տեսանյութ)

Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին հանդիպումը։

Մրցաշարի ետնապահ «Երևանը» Վանաձորում հյուրընկալեց «Փյունիկին»։ Խաղն ավարտվեց հյուրերի գերխոշոր հաղթանակով՝ 8։2։ Փյունիկցի խաղացողներից չորս գոլի հեղինակ դարձավ Դենիս Մահմուդովը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 19 միավոր և ընդհուպ մոտեցավ 6-րդ անցումային տեղում ընթացող «Նոային»։ «Երևանը» կրեց 14-րդ անընդմեջ պարտությունը։