Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանը մարտական է տրամադրված, առույգ է իրեն զգում․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)

Արցախյան ազատամարտիկ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական և մարտական ընկեր, քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր «Անի Պլազա» հյուրանոցում մասնակցում էր «Սոցիալական շարժման» հիմնադրման միջոցառմանը։

Միջոցառումից հետո նա զրուցեց «Ա1+»-ի հետ։

Հովհաննիսյանն ասաց, որ Սոևւրիկ աչատրյանի առողջական վիճակն այսօրվա դրությամբ բավարար է, և վերջերս անձամբ է հետը խոսել։ «Ինքը շատ մարտական է տրամադրված, շատ առույգ է իրեն զգում։ Եվ ինքը գտնում է, որ պետք է գա Հայաստան և նպաստի Հայաստանի զարգացմանը։»,- շարունակեց Հովհաննիսյանը։

 Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին՝ նա ասաց, որ դա քաղաքական հետապնդում է Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական խաղն է։ Ազատամարտիկը նշեց, որ նույն կերպ սկզբում գործ հարուցվեց Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի դեմ, հետո կարճվեց  և հերքվեց փաստաթղթերի կեղծման հանգամանքը։ Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը, ըստ Հովհաննիսյանի, ուղղակի նրա անունը հասարակության շրջանում հոլովելու համար է արվել։

Ազատամարտիկը մտահոգություններ ունի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու տարվող բանակցությունների հարցում․ «Արցախի դիրքերը թուլացել են, և Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է Արցախ-Հայաստան բաժանարար գիծ։ Եվ այդ գիծը քաշվել Նիկոլ Փաշինյանի անհասկանալի ամբիցիաների շնորհիվ, որն ակնառու է»։

Խոսելով Արցախի նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մասին՝  քաղաքական գործիչն ասաց, որ կարծում է՝ Արցախը թույլ չի տա ընտրվել մի մարդու, որը չունի սեփական դիրքորոշում և պարզապես ուզում է ծառայել Հայաստանի հերթական իշխանությանը․ «Եթե Արայիկը հաղթի, ապա Ղարաբաղի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների համաքայլությունն Արցախը տանելու է կորստի»։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասով Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ նա պետք է երկրապահին հարվածելու համար ներողություն խնդրի, և պատասխան տա այն փրկագների մասով, որ Նիկոլ Փաշինյանի հետ սահմանում էր օլիգարխների համար, որպեսզի վերջիններս ազատ գործելու հնարավորություն ստանան։ Քաղաքական գործիչը Վանեցյանին հնարավոր քաղաքական գործոն չի համարում։  

Վերջում Սուրիկ Խաչատրյանի՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ հարցին պատասխանեց․ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում