Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

Հասարակություն
7DC85E1D-2228-467C-AB5C-33A51DE4BB2D_w1023_r1_s

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է: