Բացել լրահոսը Փակել լրահոսը
25425dd8362b46ae3_5dd8362b3fbe4
A A
Պաշտոնական

Տեսանյութի առնչությամբ վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված հայտնի տեսանյութի հետ, որում ասվում է․

«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանները բռնություն են գործադրում՝ ցուցմունք ստանալու համար։