Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ․ ՄԻՊ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Ընդ որում, մեր իրավական համակարգում խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի կիրառության հետ կապված տարիներով կուտակված խնդիրներ կան։ Այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած, որևէ անձ չի դատապարտվել, այսինքն՝ այն երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանն արդեն գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն»:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանները բռնություն են գործադրում՝ ցուցմունք ստանալու համար։