A
A
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 1:1. Հյուրերը բողոքարկեցին խաղի մրցավարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի բացման խաղում Երևանի «Արարատը» ընդունեց «Գանձասար-Կապանին»:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած այս տարվա վերջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց կապանցիների խաղացող Էմիլ Եղիազարյանը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին արարատցի Ալեքսանդր Կոզլովը 11մ հարվածով վերականգնեց հավասարութունը՝ 1:1:
Այդպիսով, «Արարատը» վաստակեց 27 միավոր և կրկին դարձավ միանձնյա առաջատար: «Գանձասար-Կապանը» 11 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 9-րդ տեղը:
Հանդիպումից հետո «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանը հայտարարեց, որ խաղից հետո ակումբը բողոքարկել է ֆեդերացիային անարդար մրցավարության համար: