Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսատես չունեն (տեսանյութ)

Մարզեր

Գյումրու Տիկնիկային թատրոնը համագործակցում է դպրոցների ու նախակրթարանների հետ, սակայն դասերի ընդհատման պատճառով իրենք էլ զրկվել են հանդիսատեսից՝ մատնվելով անգործության:

ՙԵթե դպրոցականները չեն գալիս, նախակրթարանի սաները չեն գալիս, նշանակում է այս թատրոնի գոյությունը հարցականի տակ է դրվում, որովհետեւ մեր բոլոր կոմունալ վճարումները, բեմական ծախսերը կայանում են արտաբյուջեից՝ տոմսերի վաճառքից, - նշում է Գյումրիի Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:

Պետությունը վճարում է միայն թատրոնի անձնակազմի աշխատավարձը: Իսկ ստեղծված դժվար կացությունից դուրս գալու համար տիկնիկավարները՝ բացի մեկ - երկու բեմադրությունից, մեկ ներկայացում էլ պատրաստվում են զորամասերից մեկում խաղալ` այդ կերպ նաեւ վերադառնալով տարիներ առաջ եղած ավանդույթին:

Լեւոն Բաղդասարյանը նկատել է, որ տասը տարիների ընթացքում հանդիսատեսի թիվը կրճատվել է հիսուն տոկոսով՝ տարեկան հասնելով 3000 հոգու, ինչը դերասանները կապում են վերջին տարիներին ամուսնության թվի, հետեւաբար ծնելության թվի նվազմամբ:

Դեկտեմբեր ամսին գրեթե մատնվելով պարապուրդի, թատրոնի անձնակազմը պատրաստվում է տոնական խաղացանկը ներկայացնել հունվարին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ