Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess aronyan  22.11.
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին (տեսանյութ)

Լևոն Արոնյանը պարտությունը կրեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկած արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի 3-րդ տուրում, որը Grand Chess Tour-ի փուլերից մեկն է։

Մեր շախմատիստը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը չնայած որակ կորցրեց, սակայն կարողացավ զինվորներով գրոհ ձեռնարկել և 68-րդ քայլին հաղթանակի հասնել։

Նորվեգացի շախմատիստը երեք տուրից հետո վաստակել է 5 միավոր և այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լևոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը։

Վաղը տեղի կունենան 4-6-րդ տուրի պարտիաները։ Լևոն Արոնյանը հաջորդաբար կհանդիպի Վիշվանաթան Անանդի, Պենտալա Հարիկրիշնայի և Դին Լիժենի հետ։

 


-