Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մերսեդեսը» փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։ Հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել «Մերսեդեսը» փախցրած անձի ինքնությունը պարզելու, նրան ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Շուտով պարզվեց, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսը» վթարվել է։ Պարզվեց նաև այն փախցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդը, որը վթարի ենթարկվելուց հետո հեռացել էր դեպքի վայրից, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։