Բացել լրահոսը Փակել լրահոսը
74229586_2456467941260222_4800013316380426240_n (1)
A A
Հասարակություն

Նրանք այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց պահանջները բավարարի. Գևորգ Բաղդասարյան (տեսանյութ)

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ինքնաբացարկի միջնորդություններին, նշելով․

«Նրանք չեն ցանկանում Պետրոսյանին որպես հակադիր կողմ տեսնել, քանի որ բողոքներ է ներկայացրել իրենց դատական ակտերի վերաբերյալ: Նրանք այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց պահանջները բավարարի և հրաժարվի մեղադրանքից: Նախորդ նիստի հնչեցրած միջնորդությունները կապ չունեն դատավարության հետ, նա իրականացրել է պատշաճ գործողություն»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, ասաց, որ նախորդ նիստին ներկայացված միջնորդության հիմքերը ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն:

«Խոսել, որ քննիչը թաքցրել է նյութեր, հնարքներ են՝ ապակողմնորոշելու համար: Եթե քննիչը նյութ է թաքցրել, ինչպե՞ս են իրենք քննության վերցրել այդ նյութերը»,- ասաց նա:

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատական նիստի դահլիճում մի քանի անգամ հնչեցին վիրավորական արտահայտություններ պաշտպանական կողմի նկատմամբ:

«Երբ մենք մտնում ենք դահլիճ, պետք է համոզված լինենք, որ մեր նկատմամբ վիրավորանք չի կարող լինել: Եթե դատարանը այդ վիճակը չի կարող ստեղծել, ապա մենք պետք է մտածենք՝ մտն՞ենք դահլիճ, թե չէ»,- նա։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 17:50-ին։