Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Այսօրվա դատական նիստի ժամանակ քննարկվելու է դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը երկու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավոր Աննա Դանիբեկյանին և գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Շուրջ 2 ժամ տևած խորհրդակցությունից հետո դատարանը մերժեց դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց նոյեմբերի 19-ին։