Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է կնոջը

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: Նույն օրը նա ներկայացել է Քաջարանի բաժանմունք, ներկայացրել հանցագործության գործիքը և տվել խոստովանական բացատրություն:

Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: