Բացել լրահոսը Փակել լրահոսը
75252986_2207959219505307_6142238541100351488_n
A A
Պաշտոնական

Արցախի պողոտայում դպրոց գնալիս երեխաներ են վրաերթի ենթարկվել

 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ:

 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»: