Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսեսյանը ազատվել են պաշտոններից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ: