Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը, գրել է․

«Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։

Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»։