Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զինծառայող
A A
Հասարակություն

Որդուն կորցրած հայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Կառլոս Մուրադյանն այսօր ակցիա էր իրականացնում կառավարության շենքի առջև։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ 2013 թվականի հուլիսի 30-ին խաղաղ պայմաններում իր որդուն՝ Արման Մուրադյանին սպանել են։ 

«Այժմ պաշտոնական վարկածով ներկայացվել է իբրև ինքնասպանություն։ Վեցը տարի է մենք պայքարում ենք, որովհետև ունենք բոլոր փաստերը, որ նախաքննության և դատաքննության փաստերը կեղծված են»,- նշեց նա։

Կառլոս Մուրադյանն ասաց, որ 2018 թվականին Հատուկ քննչականի քննիչ Սաշիկ Ավետիսյանը, գործն ուսումնասիրելով, հանցակազմ չէր գտել և կարճել էր գործը։ Դրանից հետո նա նշեց, որ դիմել գլխավոր դատախազութուն, և վերջինը գործն ուղարկել է դատարան՝ քննիչի կողմից գործը որոշման դեմ վիճարկելու համար։ 

Առաջին ատյանի դատարանը, ըստ նրա, հանցակազմ է գտել քննիչների գործողություններում, սակայն հետո «ժամկետների խախտմամբ գլխավոր դատախազությունը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ, որից հետո վերաքննիչ էլ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և կրկին ուղարկել ՀՔԾ, իսկ ՀՔԾ իր վերջին կրկին գործը կարճել է»։

«Այժմ մենք նորից բողոքարկել ենք կայացրած որոշումը գլխավոր դատախազություն, տեսնենք, թե ինչ կարձագանքեն գլխավոր դատախազությունից»,- ասաց Կառլոս Մուրադյանը։ Վերջինիս դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևել գործի ընթացքին։