Բացել լրահոսը Փակել լրահոսը
73504776_2760652250660931_1687792830157684736_o
A A
Հասարակություն

Ռուսաստանում քոլեջի ուսանողը կրակել է կուրսեցիների վրա եւ ինքնասպան եղել (տեսանյութ)

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկի ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների վրա, ապա ինքնասպան է եղել։ Ուսանողներից մեկը մահացել է, եւս 3-ը՝ 17, 19 եւ 20 տարեկան, հրազենային վիրավորումներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ 19-ամյա Դանիել Զասորինին դասից ուշանալու համար դուրս են հրավիրել լսարանից, ինչի հետո նա հրացանով վերադարձել է եւ կրակել համակուրսեցիների վրա։ 

Այնուհետեւ ուսանողն ինքնասպան է եղել։