Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր առաջին քննությունը կհանձնի Թուրքիայում

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այսօր կանցկացնի առաջին հանդիպումը 2020թ Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի շրջանակում:

Մեր պատանի ֆուտբոլիստները Անթալիայի «Արսլան Զեկի Դեմիրչի» սպորտային համալիրի մարզադաշտում կհանդիպեն դաշտի տերերի՝ Թուրքիայի իրենց հասակակիցների հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականը Թուրքիա է մեկնել նոյեմբերի 11-ին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, որը միաժամանակ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչն է, թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ՝ 14-ը ԲԿՄԱ-ից, 3-ը՝ «Արարատ-Արմենիայից», մեկական՝ «Ուրարտու-2»-ից, «Փյունիկ-2»-ից և գերմանական «Համբուրգից»:

Հայաստանի Մ-19 հավաքականն այս տարի անցկացրել է երեք պաշտոնական հանդիպում, որոնցում խոշոր հաշվով պարտություններ է կրել՝ Իսպանիայի (1:4), Պորտուգալիայի (0:4) և Իտալիայի (0:4) թիմերից: Մեր մրցակիցն այս տարի անցկացրած 4 խաղերում տարել է մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն է կրել:   

Բուքմեյքերներն այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատել են 1,15 գործակցով: Իսկ ահա Հայաստանի Մ-19 հավաքականի հաղթանակի հնարավորությունը 10 անգամ քիչ է:

Թուրքիայի հավաքականից բացի մեր թիմի մրցակիցները կլինեն նաև Բուլղարիայի և Չեռնոգորիայի Մ-19 ընտրանիները: Նշենք, որ խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերն անմիջապես մտնում են Եվրոպայի առաջնության էլիտ փուլ:

 

Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը.

Դարպասապահներ

Արման Ներսիսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Արման Ղազարյան - ԲԿՄԱ

Ստեփան Սահրադյան – «Արարատ-Արմենիա»

Արտակ Ասատրյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – «Արարատ-Արմենիա»

Ռադիկ Սարգսյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

 

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»

Երջանիկ Ղուբասարյան - «Համբուրգ» (Գերմանիա)

 

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Ուրարտու-2»     

Գրենիկ Պետրոսյան – «Փյունիկ-2»

 

Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը.

13.11.19 Թուրքիա – Հայաստան 17:00

16.11.19 Բուլղարիա – Հայաստան 14:00

19.11.19 Հայաստան – Չեռնոգորիա 16:00