Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Նրա խոսքով ՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել քրեադատավարական խախտումներ, նա իր կեցվածքով անկողմնակալ չէ, և քրեադատավարական ընթացքը անցել է խախտումներով.

«Մենք շահագրգռված ենք, որ գործը քննվի մաքուր: Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը միացավ նաև փաստաբան Հայկ Ալումյանը և ավելացրեց՝ դատախազը պետք է քրեական գործ հարուցեր այն ժամանակ, երբ որոշվեց, որ պետք է դատարանները շրջափակել:

«Նա իր անգործությամբ միտումնավոր նպաստել է, որ այդ ճնշումը դատարանները զգան և չկայացնեն այնպիսի որոշում, որով Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, միանալով դատախազի ինքնաբացարկի միջնորդություններին նշեց, որ դատախազի կողմից թույլ են տրվել խախտումներ, որոնցով խախտվել են նաև Արմեն Գևորգյանի շահերը և իրավունքները.

«Քրեական գործում կան այնպիսի ձևակերպումներ, որ կարծես Արմեն Գևորգյանը կատարել է այդ հանցագործությունը, իսկ դա անմեղության կանխավարկածի խախտում է»:

Դատական նիստն ընդմիջվեց․ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում՝ նոյեմբերի 19-ին, 13:00-ին։