Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը

Պաշտոնական

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել.

«Այսօր Հանրային խորհրդի աշխատակազմից զանգահարեցին։ Աշխատակցուհին տեղեկացրեց, որ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում նիստ է հրավիրված․․․ ու քննվելու է իմ հարցը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ու մեր անձնական սեփականությունը համարվող տարածքից դուրս վռնդված՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի երկու քարոզչամիջոցների դիմումի հիման վրա։

Փաստորեն, ՀՀ վարչապետն ու կառավարությունը կարող են 6 ամիս առաջ ՀԽ-ին հանձնարարություն տալ, որպեսզի իրենց սպասարկելու կոչված այդ խորհրդատվական մարմինը վեր հանի հանրային շահն ու կոնսենսուսն իրենց ձևակերպած խնդրով, իսկ Հանրային խորհուրդը 6 ամիս շարունակ կարող է հրաժարվել դա անելուց, հետո էլ հանրային քննադատության ալիքի տակ խնդիրը մտցնել օրակարգ, ու ինչպես Արշակ Սադոյանն է մեկնաբանում՝ հետաձգել հարցի քննարկումը, իսկ, այ, Քոչարյանին ու Աստված գիտի էլ ում սպասարկող, հանրության նյարդային համակարգը խախտած երկու սանձարձակ քարոզչամիջոցի/ամեն Աստծո օր ինձ դիմում են, թե ինչպես փակել դրանք/ «խնդրանքը» 5 րոպեում բավարարվում է ու հանձնաժողովի նիստ է դրվում․․․ Բոլորդ էլ հասկանում եք, որ այդ նիստում դրվել է իմ անձը քննարկելը, քանի որ Վազգեն Մանուկյանին ու ՀԽ-ի գործունեությունը քննադատել եմ ու նա իր մի քանի աջակիցներով քարերը հավաքել ու նստել է․․․․

Չգիտեմ էլ, թե ով է հանձնաժողովի նախագահը, բայց կցանկանամ տեսնել այն գործընկերների դեմքը, ովքեր տեսք են ընդունելու, թե քաղաքացիական հասարակության զարգացման հարցեր են քննարկում մի դիմումի վրա, որի դիմումատուն՝ երկու տխրահռչակ քարոզչամիջոցները հենց թիրախի տակ են վերցրել քաղհասարակությանն ու նրա զարգացումը։

Հանրային խորհրդի ղեկավարությունն իր այդ քայլով ակնհայտորեն իրեն նույնացրել է ժողովրդավորթյոունն ու քաղհասարակությունը թիրախավորած երկու սուբյեկտների հետ, որոնք Հայաստանի քաղ հասարակության առանցքային կազմակերպությունների հասցեին ամենաստորագույն կամպանիան են տանում ու զրպարտում, որովհետև այդ քաղհասարակությունը բացահայտել է իրենց խեռոսի ունեցվածքը, թալանը ու խանգարում է նրանց ետ վերադառնալ պետության ղեկի մոտ՝ թալանը շարունակելու։

Ու այսքանից ու նաև այդ նիստից հետո թող ՀՀ վարչապետը լրջագույն որոշում ընդունի՝ իրեն նման կառույց ու անդամներ պե՞տք են, թե ոչ․․․ Իրեն պե՞տք են խորհրդատուներ, որոնց համար իր ասածն օրենք չէ, իսկ, այ, Քոչարյանի ասածն անբեկանելի ու նույն համառությամբ, ինչ Հրայր Թովմասյանը հանուն Քոչարյանի ողջ ՍԴ-ն դրեց սահմանադարությունից ու սահմանադրականությունից դուրս, այժմ էլ ՀԽ ղեկավարությո՞ւնն է այդ կառույցը հանուն Քոչարյանի քարոզչամիջոցների այն մտցնում նրա դաշտ:

Ես արդեն տիկնոջն էլ հայտարարել եմ, որ այդ նիստին չեմ մասնակցելու, և ընդհանրապես որևէ նիստի չեմ մասնակցելու, քանի դեռ այդ կառույցի նախագահությունն այնտեղ է։ Ինքս շարունակելու եմ ՀՀ կառավարությանը իմ խորհրդատվությունը տրամադրել անհատ ՀԽ անդամի կարգավիճակով` որևէ կերպ չասոցացվելով այդ մարմնի հետ»: