Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում (տեսանյութ)

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում դասադուլ է, ուսանողները պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ուսանողներին միացել են նաև դաշնակցական երիտասարդները։ Նրանք շրջելու են բուհերով՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց։

«Ուսանող միացիր, Արայիկ հեռացիր» վանկարկումներով երիտասարդները քայլերթ են իրականացնում։ Քայլերթի վերջնակետը ԿԳՄՍ նախարարությունն է։ Ուսանողները նշեցին՝ Արայիկ Հարությունյանը կամ պետք է հրաժարական տա կամ վերանայի իր՝ ուսանողների խոսքերով՝ ապազգային հակապետական գործելակերպը։ Երիտասարդները նշում են նաև, որ իրենք ապագայում աշխատատեղերի խնդիր են ունենալու, եթե մի շարք առարկաների՝ ուսուցումը հանվի բուհերից։

Հիշենենք, որ նախարարության շենքի դիմաց օրեր շարունակ նստացույց է իրականացվում։