Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Prague Ice Cup. Անաստասիա Գալուստյանը գրավել է 3-րդ տեղը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է մրցանակային 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ:

Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Դենիս Տենի հուշամրցաշարում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը: