Բացել լրահոսը Փակել լրահոսը
no-smoking-restaurant-bloomberg-060918-1
A A
Հասարակություն

Կարծիքներ՝ Հակածխախոտային օրենքի նախագծի վերաբերյալ․ «Ա1+»-ի հարցման արդյունքները

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովում օրերս քննարկվում էր հակածխախոտային օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով։

Մինչ այդ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել էր մանրամասներ հակածխախոտային օրենքի նախագծից, որով նախատեսում են սահմանափակումներ՝ կապված փակ տարածքներում ծխախոտի օգտագործման հետ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այս նախագծի նպատակն է Հայաստանում ծխախոտի օգտագործման կարգավորումը, սպառման նվազումը, բնակչության առողջության պահպանումը։

«Ա1+»-ը հարցում էր անցկացնում, պարզելու համար, թե ինչ կարծիքի են նախագծի վերաբերյալ մեր ընթերցողները։

«Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի նախագիծն ընդունվի» հարցմանը մասնակցել է 800 հոգի։ Նրանց 83 տոկոսը կամ 659 հոգի նշել է՝ այո, սահմանափակումներ պետք է լինեն, 16 տոկոսը կամ 130 հոգի նշել է՝ ոչ, որեւէ սահմանափակում չպետք է լինի։ Եւ հարցման մասնակցածների մեկ տոկոսը՝ 11 հոգի, նշել է, որ դժվարանում է պատասխանել։