Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն_Թորոսյան
A A
Քաղաքականություն

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովում քննարկվում է հակածխախոտային օրենքի նախագիծը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այս նախագիծը նպատակ ունի կարգավորել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցումը, բնակչության առողջության պահպանումը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը՝ կրճատելով ծխախոտի օգտագործումը։

Ի դեպ, ըստ Արսեն Թորոսյանի՝ այս նախագծի մշակման հիմքում դրվել է ծխելու դեմ հաջողված պայքար ունեցող երկրների փորձը։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՀՀ-ում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է, եթե ոչ ամենալուրջը։ Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է հենց դրանց օգտագործմամբ։

«Օրենքի նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելքը հանրային վայրերում, սահմանվում է փակ տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով, և թվարկվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, ծխախոտային փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները, ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելքի գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախագծի՝ 2024թ.-ի հունվարի 1-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերելու արտադրողի ապրանքային նշանը կամ ֆիրմային անունը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև Առողջապահություն համաշխարհային կազմակերպության կողմից հրավիրված Վրաստանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, որը փորձագետ է և Վրաստանում նմանատիպ օրենքի նախագիծ է մշակել, որն ըստ՝ Արսեն Թորոսյանի՝ հաջողությամբ գործում է։