Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ընդգրկել են մոտ 178.4 հա տարածք

Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 28 հա,

Շիրակի մարզի Սարապատ գյուղում՝ 150 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 600 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: