Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Ա1+»-ը հայտարարում է նոր  ընդունելություն (տեսանյութ)

  Դիպլոմները  դեռ  բաժանված չեն, բայց ուսանողներն արդեն աշխատանք  ունեն։ Նա, ով  վեց ամիս առաջ չգիտեր անգամ տեսախցիկի միացման կոճակի տեղը կամ որն է ռեպորտաժ գրելու ամենապարզ կանոնը, մրցում է  ոլորտում մի քանի տարվա աշխատանքային փորձառություն ունեցողի հետ։  Վեց ամսվա  տեսական եւ պրակտիկ ուսումնառությունը՝ արհեստավարժ մասնագետների համբերատար աշխատանքի շնորհիվ,  տալիս է  լավագույն արդյունքը։

Այս ամենը իրականություն է, եւ կարող են փաստել այն 400-ից ավելի  շրջանավարտները, որոնք աշխատում են   հանրապետության , նաեւ արտերկրի տարբեր լրատվամիջոցներում։

 Նրանց միավորում է  մի  կարեւոր հանգամանք, նրանք «Ա1+դպրոց»-ի շրջանավարտներ են։  Խոսքն այս  դեպքում ոչ թե  հեռուստաընկերության, որտեղ անց է կացվել նրանց պրակտիկան, այլ դպրոցի մասին է։ 1996 թվականից   գործում է «Ա1+»-ի  «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացներ»  ծրագիրը,  որի արդյունավետության վկայությունը հենց շրջանավարտների աշխատանքի որակն է։

 «Մելտեքս» ՍՊԸ-ի՝ «Ա1+»-ի  դասընթացների  շրջանավարտներն այսօր ոլորտի լավագույն մասնագետներից են։ Նրանցով է  տարբեր տարիներին համալրվել նաեւ «Ա1+»-ի ստեղծագործական, ինչպես նաեւ տեխնիկական աշխատակազմը: 

 Եւ այսպես․․․ Նոր հնարավորություն նրանց համար, ովքեր հետաքրքրասեր են, համարձակ  եւ  ամենակարեւորը՝  ունեն ցանկություն  կարճ ժամանակում տիրապետելու լրագրողի եւ օպերատորի աշխատանքի կարեւորագույն նրբություններին։ Հնարավորություն նրանց համար, ովքեր ուզում են ձեռք  բերել նոր մասնագիտություն, նրանց համար, ովքեր ուզում են հմտանալ հենց  հեռուստատեսային  ( ներառյալ օնլայն հեռուստատեսության) ոլորտում։ Լավագույն շրջանավարտներին աշխատանքն «Ա1+»-ում  ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ է։

«Մելտեքս» ՍՊԸ-ն հայտարարում է հեռուստատեսության «Բարձրագույն դասընթացների» ընդունելություն  հետեւյալ մասնագիտությունների գծով՝

Հեռուստալրագրողներ

Հեռուստաօպերատորներ

 

Ինչու՞  սովորել հենց մեզ մոտ.

  • Բարձրակարգ մասնագետներ
  • Պրակտիկ և տեսական դասընթացներ
  • Պրակտիկ աշխատանք ուսումնառության ընթացքում
  • Պետական դիպլոմ 3 լեզվով
  • Հիմնական աշխատանքի ընդունվելու հնարավորություն
  • Կարիերայի աճ
  • Հասանելի ամսավճար

 Դասընթացների  տևողությունը`  6 ամիս 

Հայտերն ընդունվում են դեկտեմբերի  1-ից։ Դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերի 15-ից։ 

Հասցե. ք. Երեւան, Փ. Բյուզանդի, 1/3 5-րդ հարկ

Մանրամասների համար  կարող եք զանգահարել՝

010 585427

055551261