A
A
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը արագ շախմատում բաժանեց 2-4-րդ տեղերը
Աջակցիր «Ա1+»-ինԲուխարեստում տեղի ունեցող շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլում այսօր ավարտվեց արագ շախմատի մրցաշարը:
Լևոն Արոնյանը 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Անտոն Կորոբովի հետ: Հաջորդ խաղում նա հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ 9-րդում հաշտություն կնքեց Անիշ Գիրիի հետ:
Այդպիսով, Լևոն Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար 1 միավոր): Նա Անիշ Գիրիի ու Շահրիյար Մամեդյարովի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Արագ շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց Անտոն Կորոբովը, որը 12 միավոր վաստակեց:
Նոյեմբերի 9-ին և 10-ին այս փուլի մասնակիցները ուժերը կչափեն արդեն կայծակնային շախմատում: Երկու օրվա ընթացքում նրանք կանցկացնեն 18-ական պարտիա: Այստեղ կգործի միավորների դասական հաշվարկը: