Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» կամային հաղթանակ տարավ և բարձրացավ 7-րդ հորիզոնական

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր մեկնարկեց 13-րդ տուրը։

Առաջին խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ուրարտուին»։ Հանդիպումը բավականինգոլառատ ստացվեց և ավարտվեց հյուրերի հաղթանակով։

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ ահա երկրորդում երևանցիների խփած երեք գոլերինկապանցիները պատասխանեցին միայն մեկով։

Արդյունքում, «Ուրարտուն» 4։2 հաշվով հաղթանակ տարավ, շրջանցեց «Փյունիկին» և բարձրացավ 7-րդ հորիզոնական։ Այժմ, թիմը ընդամենը 2 միավորով է ետ մնում անցումային 6-րդ տեղում գտնվող «Նոայից»։ «Գանձասար-Կապանը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 10 միավորով մնաց նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում։