Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess tur
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթել մրցումային երկրորդ օրը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանւ համար անհաջող դասավորվեց Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի մրցումային երկրորդ օրը:

 

Մեր շախմատիստը արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ետնապահ Վլադիսլավ Արտեմիևի հետ: Հաջորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ և առաջին պարտությունը կրեց: Վեցերորդ տուրում նա սպիտակներով արդեն հաշտություն կնքեց արդբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

 

Այդպիսով, վեց տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1) և այս պահին Վլադիսլավ Արտեմիևի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Անտոն Կորոբովը, որն այսօր երկու հաղթանակ տարավ և վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի:

 

Վաղը կկայանան վերջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը հաջորդաբար կհանդիպի Անտոն Կորոբովի, Ուեսլի Սոյի և Անիշ Գիրիի հետ: