Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այդ բանախոսների քաղաքական ղեկավարն ուզում էր սեփականացնել կառավարական առանձնատունը․ Արտակ Մանուկյան (տեսանյութ)

«Լավ կլինի, որ պարոն Շարմազանովը հետևի լրատվությանը, ըստ էության պաշտպանության բնագավառի բոլոր պաշտոնյաներն են փաստում, որ Հայաստանը սպառազինությունների ու մարտունակության առումով երբեք այնքան լավ վիճակում չի եղել, ինչպես հիմա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իրեն սպասարկող ինքնաթիռ գնելու փոխարեն Իսկանդեր էր գնում։

Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը նման հայտարարություն էր արել՝ քննադատելով կառավարությանը, որ ցանկանում է 55 մլն դոլարով վարչապետին սպասարկող նոր օդանավ գնել։ «Լավ կլինի որ պարոն Շարմազանովը «կոնսերվաների բանկաների» և «տուշոնկաների» պատմությունը մշտապես հիշի և լավ հասկանա, թե ծախսային արդյունավետությունն ինչքանով է տեղ հասնում և ազդում բանակի մարտունակության վրա։ Ես կհիշեմ կառավարական առանձնատան պատմությունը, որ մամուլով կեղծ տեղեկատվություն էր տարածվում, թե 2 մլն դոլարով վերանորագվել է, մինչդեռ վարչապետը փարատեց դա, որ առնվազն 10 անգամ ավելի քիչ է ծախսվել»,- հավելեց Մանուկյանը։

 

Մանրամասները տեսանյություն