Հոկտեմբերի 27-ին Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ-ական պատգամավորների հետ կենդանի վահան է եղել․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սերժ Սարգսյանն անհանգստանալու բան չունի», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հավանականությանը։
Վերջինս գտնում է, որ Հոկտեմբերի 27-ին ամենամեծ հարվածը ստացել է ՀՀԿ-ն, քանի որ սպանվել է իրենց կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը, լիդերներից Յուրի Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, վիրավորվել է Հերմինե նաղդալյանը։ Իսկ Անդրանիկ Մարգարյանը, որը «Միասնություն» խմբակցության ղեկավարն էր, բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորների հետ կենդանի վահան է եղել։
Էդուարդ Շարմազանովը նաև հավելում է, որ Հոկտեմբերի 27-ի գործում եթե կան նոր հանգամանքներ, թող բացահայտվեն։ «Հոկտեմբերի 27-ի շահարկումը ցանկացած մեկի կողմից քաղաքական նպատակներով, անբարոյականություն եմ համարում։ Եվ անբարոյական եմ համարում նրանց, ովքեր կփորձեն իրենց նեղ քաղաքական շահերի համար Հոկտեմբերի 27-ը մանիպուլիացիայի գործիք դառնալ»,- ասաց նա։
Շարմազանովը քննադատել է նաև ԼՂ հիմնախնդրում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, կառավարության կողմից նոր ինքնաթիռ ձեռք բերելու և կառավարական առանձնատները վերանորոգելու մասին լուրերը։ Նա անդրադարձել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի մասին տեղեկություններին։
Մանրամասները՝ տեսանյութում