Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Քաղաքականություն

«Անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

 Նա նշեց՝ բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որոնք կարող են նաև հեռանալու պահանջներ դնել։ Նշեց՝ նորմալ գործընթաց է, և իրենք պատրաստ են ընդունել այդ խմբերին, լսել նրանց պահանջները, բացատրել։ Որքանով նախարարն է հասկացել, այդ խմբերի ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում։

«Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա կարծում է, որ հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո Դաշնակցությունն այլ կեցվածք պետք է դրսևորեր․ նախ՝ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և երկրորդ՝ փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությունը։

Ըստ նախարարի՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամները սկսեցին աղմկել  կրթության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ, քանի որ բազմաթիվ անգամ տապալել են այս ոլորտի համակարգումը։

«Ճիշտն ասած, երեկ իրենց բերած արկղերը պատրաստվում եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի