Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_2246
A A
Հասարակություն

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան. Փաշինյանի ուղիղ եթերը՝ Jamiroquai–ի համերգից (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Երևանում Jamiroquai խմբի համերգի մեկնարկին և գրել, թե տարածքը ստուգել են և համոզվել, որ տեղանքում սատանաներ և սատանիստներ չկան։

«Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ:

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»,– գրել է վարչապետը:

-------------------------------

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։

 

Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։