Առանց Հայաստանի շախմատիստների
Աջակցիր «Ա1+»-ինՍլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, գրավեց 4-րդ տեղը:
Նա 13 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցանակային 3-րդ տեղը զիջեց ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին: Եվրոպայի չեմպիոնի կոչումը 11,5 միավորով նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մալախովը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` 11 միավոր:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 697 շախմատիստներ, սակայն նրանց մեջ չկային Հայաստանի ներկայացուցիչներ: Պատճառն այն է, որ մեր առաջատար շախմատիստները ներկայումս նախապատրաստվում են գալիք աշխարհի թիմային առաջնությանը, որը մեկնարկելու է հունվարի 3-ին, թուրքական Բուրսա քաղաքում: