Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կճանաչվի լավագույնը

Սպորտ

Հայաստանի 2009 թ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 10 խաղացողներ:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ հայտնի կդառնա Հայաստանի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստը:

Նշենք, որ անցած տարվա համեմատ քվեարկության կարգում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Դրանց մասնակցելու իրավունք են ստացել ՀՖՖ-ի Գործկոմի անդամները, իսկ ակումբների մարզչական շտաբերի փոխարեն կքվեարկեն թիմերի ավագները: Բացի նրանցից «Լավագույն ֆուտբոլիստի» քվեարկությանը մասնակցելու են նաեւ բարձրագույն խմբի մասնակից ակումբների նախագահները, թիմերի գլխավոր մարզիչները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն ու տեսուչները եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Ի դեպ, այս տարի ՀՖՖ-ն առաջին անգամ սահմանափակեց «Լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը հավակնող ֆուտբոլիստների քանակը` նախապես հրապարակելով 10 խաղացողներից բաղկացած ցուցակ, որոնցից էլ պետք է ընտրվի տարվա լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք նաեւ, որ ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց թիմի խաղացողների համար:

Ահա Հայաստանի 2009 թ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողները.
Արտյոմ Ադամյան («Ուլիս»)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Էդնեյ Դե Օլիվեյրա («Միկա»)
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»/«Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Ուլիսես Մոնտենեգրո («Միկա»)
Արթուր Քոչարյան («Ուլիս»)

Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր: