Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess olimpiada 5.11.
A A
Սպորտ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը գրավեց 12-րդ տեղը

Շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը անհաջող ավարտեց ելույթները Թուրքիայում կայացած շախմատի պատանեկան օլիմպիադայում:

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ, մեր ընտրանին մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ուներ, սակայն դրա համար պետք էր անպայման հաղթել ավարտական խաղում։ Ավաղ, Հայաստանի հավաքականը 1-3 հաշվով պարտվեց իր անմիջական մրցակցին՝ Բելառուսի ընտանուն։

Այդպիսով, մեր շախմատիստները մնացին նույն 11 միավորով և 6-րդ տեղից նահանջեցին 12-րդ հորիզոնական, իսկ բելառուսները վաստակեցին 14 միավոր և բարձրացան մրցանակային 3-րդ տեղ։ Օլիմպիադայի չեմպիոն դարձավ Ադրբեջանի հավաքականը՝ 16 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ գրավեց 3-րդ տեղը: