Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport erik vardanyan
A A
Սպորտ

Ֆուտբոլի գործակալը հաստատել է Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը «Սոչի»

Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը հաստատել է այն լուրը, որ Հայաստանի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան շարունակելու է ռուսական «Սոչի» ակումբում։

«Վարդանյանը ներկայումս համարվում է Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։ Ես նախկինում գործ ունեցել եմ երկու հայ ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի և Արազ Օզբիլիսի հետ։ Այժմ զբաղվում եմ էրիկի գործերով։ Նա բազմաթիվ առաջարկություններ է ստացել տարբեր ակումբներից, սակայն ամենալավը կատարել է «Սոչի» ակումբը։

Պետք է նշեմ, որ «Սոչին» էրիկին ձեռք է բերել ավելի ցածր գումարով, քան նրա դիմաց առաջարկել էր Մոսկվայի «Լոկոմոտիվը»։ Էրիկն այսօր ավելի լավ է նայվում, քան ավելի մեծ գումարներով ձեռք բերված որոշ լեգիոներներ։ Այնպես որ, նայեք և նախանձեք «Սոչիին», որը ձեռք է բերել այդ տաղանդավոր ֆուտբոլիստին», - Դմիտրի Սելյուկի խոսքերը մեջբերում է sport24.ru կայքը։

Հիշեցնենք, որ էրիկ Վարդանյանը Հայաստանի առաջնության «Արարատ» - «Փյունիկ» խաղին մրցակցին հարվածելու, մրցավարին հրելու և «Արարատի» երկրպագուներին անվայել ժեստ ցույց տալու համար վերջերս 6 ամսով որակազրկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից։ Այն ավարտվելու է 2020թ ապրիլի 30-ին։