Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Թուրքիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 13-19-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման խմբային փուլին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-10-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում:

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մրցաշարին պատրաստվելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Արման Ներսիսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Լևոն Կարապետյան – Շիրակ

 

Պաշտպաններ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Արման Ղազարյան - ԲԿՄԱ

Ստեփան Սահրադյան – «Արարատ-Արմենիա»

Արտակ Ասատրյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – «Արարատ-Արմենիա»

Ռադիկ Սարգսյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

 

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Մամիկոն Դեմենջյան - ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Արսեն Գյուլամբարյան - ԲԿՄԱ

Հայկ Ղևոնդյան - ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»

Պատվական Ավետիսյան – «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Ուրարտու-2»     

Գրենիկ Պետրոսյան – «Փյունիկ-2»

 

Հավելենք, որ Եվրոպայի 2020թ Մ-19 առաջնության որակավորման առաջին խաղում Հայաստանի պատանեկան հավաքականը նոյեմբերի 13-ին կհանդիպի դաշտի տերերի՝ Թուրքիայի թիմի հետ: Երեք օր անց մեր ֆուտբոլիստները կմրցեն Բուլղարիայի իրենց հասակակիցների հետ, իսկ նոյեմբերի 19-ին նրանց մրցակիցը կլինի Չեռնոգորիայի այդ տարիքային հավաքականը: