Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

87-րդն ենք աշխարհում

Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակեց կանանց հավաքականների դասակարգման աղյուսակը: Այն ներկայումս գլխավորում է ԱՄՆ-ի ազգային թիմը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են Գերմանիայի եւ Բրազիլիայի հավաքականները: Ի դեպ, 5-րդ պատվավոր հորիզոնականում է գտնվում ԿԺԴՀ-ի կանանց հավաքականը:

Հայաստանի կանանց հավաքականն ակտիվ գործող 91 թիմերի մեջ զբաղեցնում է 87-րդ տեղը: Մեր ֆուտբոլիստուհիները թեեւ խոշոր պարտություններ են կրել դասակարգման նախորդ աղյուսակի հրապարակումից հետո անցկացրած խաղերում, սակայն 3 տեղով բարելավեցին իրենց դիրքը, քանի որ մեզնից ետ մնացող Վրաստանի, Նամիբիայի, Մակեդոնիայի եւ Մալդիվների կանանց հավաքականներն էլ ավելի խոշոր հաշվով պարտություններ են կրել վերջին երեք ամիսներում: