Բացել լրահոսը Փակել լրահոսը
72764922_131249401618481_1959810056954314752_n
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը

Նոյեմբերի 2-ին Սամվել Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպաիրավական մի շարք հարցեր, քննարկվել քաղաքական ներկայիս օրակարգն ու հնարավոր զարգացումները, այդ համատեքստում հստակեցվել կուսակցության դիրքորոշումն ու անելիքները:

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում քաղաքացիական նախաձեռնության կարգով փոփոխություններ կատարելու նպատակով ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամներ, քննարկել է նաև «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը:

Միասնական Հայրենիք Կուսակցություն